Ծրագիր «Նիհարում եւ հակացելյուլիտ» 

 Նոր զգեստը պահանջում է ազատվել մի քանի ավեորդ կիլոգրամներից: Մոտենում է կարեւոր միջոցառում` ծննդյան օր, հարսանիք, լողափ, արձակուրդ, իսկ Ձեր կազմվածքը շատ հեռու է իդեալական լինելուց: Ելք չկա: Ներկայացնում ենք կազմվածքը շեշտակիորեն ձեւափոխող «Նիհարում եւ հակացելյուլիտ» ծրագիրը «E-FIT.am STUDIO»-ից:Նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվ ակտիվացումը թույլ կտա կարճ ժամանակում Ձեր օրգանիզմն ազատել այտուցներից, ավելորդ կիլոգրամներից եւ սանտիմետրերից, մաշկը դարձնել ձգված եւ առաձգական: Այս ամենը կատարվում է ինովացիոն սարքավորմանª EF-1280 M -ի միջոցով, որի աշխատանքը հիմնված է էլեկտրամիոխթանման (ԷՄԽ) սկզբունքի վրա: Շնորհիվ հատուկ հակացելյուլիտային համալիր մարզումների` ձեր մկանները աշխատում են շատ ավելի արդյունավետ, ուստի 3 անգամ ավելի արագ կկատարվի ճարպի արյումը եւ նիհարումը, ինչպես նաեւ թույների հեռացումը, որոնք նվազեցնում են կենսական տոնուսը: Իսկ մարզումների ժամանակ ձեւավորված մկանային կորսետը կօգնի մոդելավորել կրծքի եւ ազդրերի ձեւը, որովայնը կդարձնի տափակ, հետույքը` ձիգ: Ավշադրենաժային մերսումը թույլ կտա մկաններին եւ նյարդային համակարգին լիարժեք հանգստանալ, իսկ օրգանիզմին` ազատվել ավելորդ հեղուկից, ուր կուտակվում են կաթնաթթուն եւ այլ նյութափոխանակության արգասիքներ: Մարզումները հարմար են ցանկացած պատրաստվածության մարդկանց համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Ամբողջ հատուկ հանդերձանքը (ներառյալ կոշիկները) տրամադրվում են տեղում: Գերազանց ինքնազգացողություն, իմունիտետի բարձրացում, ընդհանուր առողջացում, օրգանիզմի երիտասարդացում եւ աշխատունակության բարձրացում. այս ամենը տվյալ մեթոդի գլխավոր առավելությունն են: Մնաս բարով, ցելյուլիտ: Բարեւ, սլացիկ կազմվածք, գեղեցիկ մաշկ, թեթեւություն եւ լավ տրամադրություն: