Ծրագիր «Առողջ մեջք» 

Սակավաշարժ կենսակերպը, նստած աշխատանքը, սթրեսները, սպորտով զբաղվելու համար ժամանակի պակասը բերում են մեջքի հիվանդությունների առաջացման եւ առողջության վատացման: Նման տիպի խնդիրների կանխարգելման, ինչպես նաեւ ընդհանուր տոնուսի պահպանման համար մենք խորհուրդ ենք տալիս ՙԱռողջ մեջք՚ ծրագիրը « E-FIT.am STUDIO »-ի կողմից: Սա համալիր մոտեցում է ողնաշարի եւ մեջքի մկանների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդություններից հետո վերականգնման համար, որը հիմնված է ժամանակակից սարքավորումների օգտագործման վրա: Այն թույլ է տալիս համատեղել էլեկտրախթանման մեթոդի առավելությունները եւ ֆիզիկական վարժությունները: Այսպիսի համատեղումը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ապահովել բոլոր անհրաժեշտ մկանների մշակումը, ամրապնդել մկանային հենքը, արագացնել նյութափոխանակության պրոցեսները օրգանիզմում: Այս ամենը բերում են ֆունկցիոնալ խանգարումների ուղղմանը, ցավային սինդրոմի վերացմանը, օրգանիզմի ներքին գործընթացների լավացմանը: Այսպիսով, դուք կստանաք օրգանիզմի ընդհանուր վիճակի լավացում, ինքնազգացողության բարելավում եւ տոնուսի բարձրացում: Մեր պարապմունքները, որոնք հիմնված են ֆիզիկական բեռնվածության եւ մկանների մշակման, ինչպես նաեւ բոլոր ներքին օրգան-համակարգերի վրա միաժամանակյա ազդեցությամբ թույլ են տալիս

  • լավացնել արյան շրջանառությունը, սնուցել օրգանիզմի բոլոր հատվածները եւ վերականգնել ողնաշարի նորմալ շարժունակությունը, 
  • ամրացնել մկանները, մեծացնել դիմացկունությունը, 
  • ամրապնդել սիրտ-անոթային համակարգը, 
  • ամրացնել եւ բարձրացնել հոդերի արժունակությունը, մեծացնել ոսկրային հյուսվածքի խտությունը: 

Գերազանց ինքնազգացողություն, իմունիտետի բարձրացում, օրգանիզմի առողջացում եւ երիտասարդացում, աշխատունակության բարձրացում., ահա այս մեթոդի գլխավոր մոտեցումները:Պարապմունքները հարմար են ցանկացած պատրաստվածություն ունեցող մարդկանց համար, ցուցված են վնասվածքից հետո վերականգման համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Ամբողջ հատուկ հանդերձանքը տրամադրվում են տեղում: