Ծրագիր «Բոդիբիլդինգ»

Փորձված «ջիմերը» գիտի, որ մկաններն աճում են շատ դանդաղ, իսկ առանց փոքր եւ դժվարահաս մկանները զարգացնելու, պարզապես անհնարին է հասնել արդյունքի, թեկուզեւ ամենաքրտնաջան մարզումների դեպքում: «E-FIT. am STUDIO» կենտրոնի մեթոդիկան հնարավորություն է տալիս պարապմունքների ընթացքում ազդել մինչեւ 12 խումբ մկանների վրա միաժամանակ, այդ թվում` դժվարամատչելի, ինչպես նաեւ աշխատեցնել դրանք ավելի ինտենսիվ` հոդերի վրա ունենալով նվազագույն բեռնվածություն (ի հաշիվ մկանները ՙմշակելու՚ որակի եւ ոչ թե վարժությունները կրկնելու քանակի): Այս երեւույթի գաղտնիքը կենտրոնական նյարդային համակարգից (կնհ) եւ էլեկտրամկանային խթանիչ (էմխ) EF-1280 M մարզասարքից մկաններին տրվող իմպուլսների սինխրոնիզացիայի մեջ է: 20 րոպեան ոց պարապմունքի ժամանակ դուք ստանում եք համալիր բեռնվածություն հիմնական խումբ մկանների վրա, որն իր ուժգնությամբ հավասար է 4-5 ժամանոց պարապմունքներին՝ մարզասրահում: Իսկ լիմֆոդրենաժային մերսման շնորհիվ օրգանիզմից արտազատվում է կաթնաթթուն, թունավոր նյութերը, ինչպես նաեւ ենթամաշկային ճարպի ավելցուկը եւ հեղուկները: Արդյունքում` գեղեցիկ, ընդգծված մկաններ, ձիգ որովայն, ուղիղ մեջք, մկանային ուժի արագ մեծացում, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակի ավելացում, նյութափոխանակության լավացում: Պարապմունքները հարմար են ցանկացած պատրաստվածության մարդկանց համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Ամբողջ հատուկ հանդերձանքը պարապմունքների համար տրվում է տեղում:Գերազանց ինքնազգացողություն, իմունիտետի բարձրացում, ընդհանուր առողջացում, օրգանիզմի երիտասարդացում եւ աշխատունակության բարձրացում. ահա այս մեթոդի գլխավոր առանձնահատկությունները: Սա իսկապես ֆիթնես-առաջընթաց է: