Ծրագիր «Երիտասարդ մայրիկ»

Մայրությունը Աստծո պարգևն է, որը ցավոք որոշակի փոփոխություններ է առաջացնում կազմվածքում: Ծննդաբերությունից հետո կազմվածքի վերականգնումը կարճ ժամանակում, ինչպես նաեւ մոր եւ մանկան համար բացարձակ անվտանգությունը, « E-FIT.am STUDIO » առողջացման եւ մարմնի մոդելավորման կենտրոնի ՙԵրիտասարդ մայրիկ՚ ծրագրի գլխավոր նպատակն է: Ծրագիրը մշակված է « E-FIT.am STUDIO » կենտրոնի մասնագետների կողմից հաշվի առնելով կնոջ օրգանիզմի առանձնահատկությունը կերակրման փուլում եւ թույլ է տալիս երաշխավորված վերացնել որովայնի մկանների գերձգվածությունը: Շաբաթը երկու-երեք 20 րոպեանոց մարզումները կօգնեն երիտասարդ մայրիկներին վերականգնել կազմվածքի բոլոր չափսերը, ինչ որ կար հղիությունից առաջ: Պարապմունքները նպասում են.

  • մարմնի ծավալների նվազմանը,
  • մկանային տոնուսի վերականգմանը,
  • մաշկի որակի լավացմանը,
  • ցելյուլիտից ազատվելուն,
  • օրգանիզմի բոլոր համակարգերի համալիր առողջացմանը եւ երիտասարդացմանը: 

Պարապմունքների համար ամբողջ հատուկ հանդերձանքը տրամադրվում է տեղում: Կուրսի տեւողությունը 1-2 ամիս է: