Էլեկտրական ֆիտնես մարզում

Описание изображения

Էլեկտրական ֆիտնես մարզումՄկանների էլեկտրական խթանման մեթոդը ակտիվ վարժությունների հետ միասին նպաստում է մկանների զարգացմանը և տոնուսի բարձրացմանը, սակայն այն չպետք է շփոթել գեղեցկության սրահներում պառկած դիրքում իրականացվող բուժման հետ:

E-Fit-ն հենց այն է, ինչ Ձեզ հարկավոր է:

 

Փնտրում ե±ք Ձեր անհատական յուրահատկություններին և հնարավորություններին համապատասխան հիանալի արտաքին տեսք ձեռք բերելու եղանակ:Եթե Դուք չեք ցանկանում մարզվել բազմամարդ և աղմկոտ մարզասրահներում և նախընտրում եք ավելի հաճելի միջավայրում պրոֆեսիոնալ մարզիչի վերահսկողության ներքո անհատական ձևով իրականացվող բազմաբնույթ մարզումները, ապա E-Fit-ը կատարյալ տարբերակ է Ձեզ համար:

 

Ինչ է Ձեզ առաջարկում E-Fit-ը:

 

E-Fit-ն առաջարկում է միայն այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, այսինքն անհատական և բազմազան պարապմունքներ: Պարապմունքի ընթացքում Դուք գտնվում եք ուշադրության կենտրոնում. եթե ցանկանում եք մարզվել Ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, ապա Դուք կարող եք օգտվել զույգով մարզվելու համար նախատեսված նոր EF-2080 մարզասարքից:Ինչպես նշեցինք, մկանների էլեկտրական խթանման մեթոդը ակտիվ վարժությունների հետ միասին նպաստում է մկանների զարգացմանը և տոնուսի բարձրացմանը, սակայն պետք չէ այն շփոթել գեղեցկության սրահներում պառկած դիրքում իրականացվող բուժման հետ:Էլեկտրամկանային խթանումից բացի Ձեզ է առաջարկվում կատարել նաև պարզ մարմնամարզություն և ուժային ու մկաններն ամրացնող վարժություններ, որոնց շնորհիվ առավել ինտենսիվորեն են զարգանում մկանները, ընդ որում նշված վարժություններն առանձին-առանձին կատարելու համեմատությամբ տվյալ դեպքում ճարպերի այրումը տեղի է ունենում 10 անգամ ավելի արդյունավետ ձևով: E-Fit պարապմունքների ամբողջ էությունը և արդյունավետության գաղտնիքը կայանում է ամբողջ մարմնի մկանները խթանելու մեջ: Քանի որ մկանների բոլոր խմբերը միաժամանակ են աշխատում, մեկ պարապմունքի միջին տևողությունը կրճատվում է հինգ վեցերորդի չափով: Մարզասրահում մարզվելու դեպքում մկանների բոլոր խմբերը աշխատեցնելու համար Դուք կատարում եք առանձին վարժություններ, իսկ դա նշանակում է, որ մարմնի յուրաքանչյուր հատվածը մարզելու համար միջինում պետք է ծախսել 15-20 րոպե և յուրաքանչյուր վարժության համար կատարել 3-4 մոտեցում` արդյունքում ապահովելով մկանների 30-40 կծկումներ: Ի հակադրություն դրան` E-Fit-ի պարագայում մկանների բոլոր խմբերը աշխատում են միաժամանակ, և էլեկտրական իմպուլսների շնորհիվ բոլոր աշխատող մկանների կողմից մեկ րոպեում կատարվում են 30-40 միկրոկծկումներ: Բացի այդ, մարզումների ընթացքում Ձեր կողմից կատարվող վարժությունները նաև խթանում են արդեն լարված վիճակում գտնվող մկաններին, իսկ դա նշանակում է, որ 20 րոպե տևողությամբ մեկ պարապմունքի ընթացքում ամբողջ մարմնի մկանների կողմից կատարվում են 36000 կծկումներ: Նշենք նաև, որ թեթև ու ամուր կտորից կարված բաճկոնը և կիսաանդրավարտիքը տրամադրվում են E-Fit սարքավորման հետ միասին, ընդ որում հակաբակտերիալ, հեշտ մաքրվող ու շնչող նյութից պատրաստված այդ հագուստը թույլ է տալիս էլեկտրոդները ֆիքսել և պահպանել ճիշտ դիրքում: