Սպորտ

Описание изображения

Սեփական սարքերի կարգավորումների հատուկ պարամետրերի շնորհիվ E-Fit-ն ընձեռում է լայն հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են մեծ սպորտով: Յուրօրինակ տեխնիկական համակազմում ներառված էլեկտրոդների օգնությամբ մարզումների ծրագրերը կարող են լավագույնս հարմարեցվել առանձին սպորտաձևերի մրցակցային առավելություններին, նրանցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ սպորտաձևի համար և կարող է առաջարկել շարժումների նախապես ծրագրավորված ու պլանավորված մոդելներ: Դա շատ կարևոր նշանակություն ունի ֆիքսված ուղու երկայնքով շարժվելու դեպքում, ինչպես դա լինում է հեծանվաէրգաչափերից, սփինինգ կամ էլիպտիկ մարզասարքերից օգտվելիս, ընդ որում տվյալ վարժությունը նպաստում է նպատակաուղղված արդյունավետության բարձրացմանը և մկանային ուժի ավելի լավ բաշխմանը: Ըստ էության, տվյալ մեթոդը մոդելավորում է այնպիսի շարժման պրոցեսը, որի դեպքում մկանների յուրաքանչյուր խումբ փոխազդեցության կարգի համաձայն ստանում է արտաքին ազդակ, որն այնուհետև գործում է ձևավորված մոդելի համաձայն` մեծացնելով շարժմանը մասնակցող մկանաթելերի չափերը և ուժը: Այսպիսով, նմանատիպ ակտիվություն նախատեսող մարզումների կարճ ժամանակահատվածը (1-2 ամիս) մարզիկին թույլ է տալիս որոշել իր մկանների աշխատանքի ճիշտ հաջորդականությունն ու ինտենսիվությունը, ինչին պատշաճ հետևելու շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:Տվյալ սարքավորման միջոցով մարզումներն իրականացնելու մեկ այլ կարևոր առավելությունն է նախավարժանքի տևողության կրճատումը. E-Fit մարզումների ընթացքում աշխատանքի մեջ ներգրավված մեծ թվով մկանաթելերի անմիջական ընդգրկվածության շնորհիվ էներգիայի մնացած զգալի մասը կարող է ծախսվել հիմնական մարզումների վրա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ հոդերի տաքացումը նախկինի պես կարևոր է, և մկանային ուժը մեծացնելու հաշվին նրանք կարող են զգալիորեն ձևափոխվել: E-Fit-ի պարագայում հատուկ ուշադրություն է դարձվում սպորտին և նրան բնորոշ այն կատարելագործումներին, որոնք թույլ են տալիս ապահովել տվյալ տեխնոլոգիայի հնարավորինս համապատասխանեցումը բարձր արտադրողականությամբ և բարձր արդյունավետությամբ բնութագրվող մարզումների պայմաններին: Այդպիսի կատարելագործումը ներառում է, օրինակ, համապատասխան կարգավորումների իրականացում առանձին սպորտաձևերում օգտագործվող հատուկ մկանների խմբերի համար և ապահովում է շարժումների զգալի ազատությունը վարժությունները կատարելիս: Ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ գործընթացն ավելի արդյունավետ և անվտանգ դարձնելու նպատակով մենք այժմ ձգտում ենք կազմել մարզումների անհատական ծրագրեր երկարատև ու նպատակաուղղված հետազոտությունների արդյունքների հիման վրա:Ընթացիկ հետազոտական նախագծի շրջանակներում մեր ջանքերը կենտրոնացնում ենք թիավարման ազգային հավաքականի անդամների համար նախատեսված հատուկ սարքավորում ու հանդերձանք ստեղծելու վրա, ինչն, օրինակ, թույլ կտա երկու մարզիկների շարժումները համաձայնեցնելու համար թիավարության էրգաչափում կիրառել միևնույն զույգային տակտը, միևնույն ուժն ունեցող երկու մարզիկների մարզման տեխնոլոգիան: Հեծանվաէրգաչափի վրա երկու մարզիկների մարզումները տեղի են ունենում միաժամանակ, սակայն տարբեր ուղիներով, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հիմք հանդիսանալ նրանց շարժումները լավագույնս համաժամանակեցնելու համար: