Ծրագիր «60 պլյուս»

Առողջացման եւ մարմնի մոդելավորման « E-FIT.am STUDIO » կենտրոնը ներկայացնում է «60 պլյուս» ծրագիրը. Տարիքի հետ կապված օրգանիզմում առաջանում են փոփոխություններ՝ պակասում է մկանային հյուսվածքի քանակը, մեծանում է մարմնի զանգվածի ինդեքը (ՄԶԻ) եւ ճարպի պարունակության տոկոսը, պակասում է ոսկրերի խտությունը, մեծանում է գոտկատեղի շրջագիծը եւ կոշտանում է շարակցական հյուսվածքը: Բոլոր այս նշանները բնորոշ են տարեց մարդու կազմվածքին: Սակայն « E-FIT.am STUDIO » առողջացման եւ մարմնի մոդելավորման կենտրոնի «65 պլյուս» ծրագրի օգնությամբ ճիշտ սնվելու եւ խելամիտ կենսակերպի միջոցով մարդը տարեց հասակում կարող է իրեն լավ զգալ եւ ունենալ իր տարիքից 20 տարով երիտասարդ տեսք: « E-FIT.am STUDIO »-ի ֆիթնես մարզումները թույլ կտան միջին եւ բարձր տարիքի մարդկանց ոչ միան բարելավել կազմվածքը, այլեւ աճեցնել մկանային հյուսվածքը, ամրացնել սիրտ-անոթային համակարգը եւ առողջության ընդհանուր վիճակը: Բացի այդ, վարժությունները օգնում են պակասեցնել մարմնի զանգվածի ինդեքսը եւ ճարպի կուտակումները, այդ թվում որովայնի շրջանում, լավացնում է կեցվածքը եւ հոդերի շարժունակությունը: Պարապմունքներն անցնում են անհատական հրահանգչի ղեկավարությամբ, առավելագույնս հարմարեցված են եւ լավագույնս հարմար են բարձր տարիքի մարդկանց ֆիթնեսի համար, քանի որ տալիս են լիարժեք մարզումների արդյունավետությունª միաժամանակ նվազեցնելով ողնաշարում եւ հոդերում բեռնվածության ռիսկը (արդյունավետություն ի հաշիվ մկանների «մշակման» եւ ոչ թե վարժությունների կրկնակի քանակի), ինչպես նաեւ առաջանում է օրգանիզմի համալիր առողջացման արդյունք՝ օրգանիզմից հեռանում են ճարպի ավելցուկը, թափոնները եւ թույները, լավանում է մաշկի արտաքին տեսքը: Տեղի են ունենում արյան շրջանառություն, ավշի շրջանառության եւ նյութափոխանակության արագացում, զգալիորեն բարելավվում են ողնաշարի եւ հոդերի վիճակը, մարսողական համակարգը: Այս ամենի շնորհիվ տարիքով մարդիկ, ովքեր պարապում են «65 պլյուս» ծրագրով, վարում են ակտիվ եւ առողջ ապրելակերպ: Տվյալ մեթոդները հատկապես ցուցված են վնասվածքից հետո վերականգնման կամ հարկադրված սակավաշարժության դեպքերում: Ամբողջ հատուկ հանդերձանքը պարապմունքների համար տրամադրվում է տեղում: