E-Fit սարքավորման առավելությունները

Описание изображения

E-Fit սարքավորման առավելությունները

EF-1280 և EF-2080 սարքավորումներում առկա են մկանների որոշակի խմբերի վրա էլեկտրոդների ճշգրիտ տեղադրումն ապահովող 12 անկախ ուղիներ, որոնք ընդգրկում են մարմնի մկանների գրեթե բոլոր խմբերը:

•Մարզումների համար նախատեսված հատուկ հանդերձանքն ապահովում է էլեկտրոդների ճիշտ տեղադրումը, պատրաստված է շնչող, հակաբակտերիալ նյութից` երաշխավորելով հիգիենայի պատշաճ մակարդակի ապահովումը: 

•Շնորհիվ նրան, որ էլեկտրոդները տեղակայված են իր ներսում, հանդերձանքը չի խանգարում շարժումներին, իսկ ճկուն գոտիների շնորհիվ հարմար է կրելու տեսանկյունից: 

•Մարզումների հանդերձանքում առկա են մկանների յուրաքանչյուր խմբի (սրունքային մկաններ, ազդրի ծալվող մկաններ և լայն մկաններ, նստատեղի մկաններ, մեջքի խորը մկաններ, մեջքի վերին հատվածի մկաններ, որովայնի մկաններ, կրծքի մկաններ, երկգլուխ մկաններ, եռագլուխ մկաններ) ու ծալելու և ուղղվելու համար պատասխանատու մկանների համար նախատեսված 10 զույգ էլեկտրոդներ:

•Էլեկտրոդները մկաններին ամրացվում են հեշտությամբ կարգավորվող գոտիների օգնությամբ: 

•Մարզումների ընթացքում իմպուլսներն աստիճանաբար դառնում են ավելի ինտենսիվ խուսափելու համար ցանկացած հանկարծակի զգացումից, ինչպիսին է, օրինակ, էլեկտրական շոկը: 

•Իմպուլսների ինտենսիվությունը, խորությունը և հաճախությունը կարգավորվում են առանձին-առանձին` դրանով իսկ ապահովելով անհատական կարգաբերումները: 

•Իմպուլսների միջև դադարի տևողությունը ևս կարգավորվում է` ելնելով հաճախորդի ֆիզիկական պատրաստվածության աստիճանից և վարժությունները կատարելու հաճախականությունից: 

•SD-տեխնոլոգիաների կողմից գեներացվող երկմակարդակային ալիքները նվազեցնում են մկանային ու նյարդային հարմարման տևողությունները: 

•Իմպուլսի փոփոխման տեխնոլոգիայի (IST) շնորհիվ բոլոր խանգարումները, աղմուկները վերացվել են և օգտագործման տեսանկյունից սարքավորումն այժմ ավելի անվտանգ է դարձել: 

 •Հատուկ մշակված ГУПЭ էլեկտրոդների շնորհիվ ազդեցությունը հավասարապես բաշխվում է մկանների ամբողջ մակերևույթով: Զգալի մակերևույթն ու լավ հաղորդականությունը նվազեցնում են մկանների առանձին հատվածների ծանրաբեռնվածությունը և մեծացնում են մարզումների արդյունավետությունը: