Ժամանց / Հոբբի

Описание изображения

Ժամանակակից մշտազբաղ աշխարհում մենք շատ քիչ ժամանակ կարող ենք հատկացնել առողջ սննդին հետևելուն և ֆիզիկական վարժություններ կատարելուն: E-Fit-ն օգնում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են ավելի ակտիվ և առողջ ապրելակերպ, իսկ դրա համար անհրաժեշտ է հատկացնել ընդամենը 20-ական րոպե շաբաթը երկու անգամ: E-Fit-ը հանդիսանում է հիանալի հնարավորություն նրանց համար, ովքեր ցանկանում են մարզումներն իրականացնել միանգամայն նոր, յուրահատուկ, արագ և արդյունավետ եղանակով: E-Fit-ը հիանալիորեն լրացնում է ֆիզիկական վարժությունների ավանդական ձևերին, մեծացնում է մարզումների արդյունավետությունը այլ սպորտաձևերում ևս, ինչպես նաև ապահովում է մարզումների ընթացքում ամբողջ մարմնի մկանների ճիշտ և առողջ գործունեությունը: Գրասենյակային աշխատանքի կամ այլ պատճառներով շատ մարդիկ, անշուշտ, չեն կարող իրենց թույլ տալ մարզումների վրա ծախսել շաբաթական մի քանի ժամ: Իսկ շաբաթը երկու անգամ ընդամենը 20-ական րոպե ծախսելու շնորհիվ բարձրանում է Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը և ապահովում եք Ձեր մտավոր ու ֆիզիկական առողջ վիճակը: Շատերը կարծում են, որ երկար տարիներ չմարզվելու հետևանքով չունեն բավարար ուժեր մարզումները վերսկսելու, նախկին մարզավիճակը վերականգնելու և հետագայում այն բարելավելու համար: Սակայն նշենք, որ մարմնամարզությունը և ԷՄԽ-ն համատեղելու շնորհիվ կարելի է շատ կարճ ժամանակում վերականգնել նախկին մարզավիճակը և սկսել մկանները աշխատեցնել ավելի ինտենսիվ ռեժիմով: Ինչպես ԷՄԽ-ն կիրառելու դեպքում, այնպես էլ գործունեության այլ տեսակների պարագայում, ինչպիսին են, օրինակ, վազքը, պարապմունքները մարզասրահում, հեծանիվ քշելը և այլն, մարզումների արդյունավետությունը աստիճանաբար մեծանում է, իսկ դրա շնորհիվ մեծանում է մարզումները շարունակելու Ձեր ցանկությունը և հավատը սեփական ուժերի հանդեպ: Նշենք նաև, որ այդ ամենը շատ կարևոր է յուրաքանչյուր մարզվող անձի համար, քանի որ նմանատիպ մարզումների գլխավոր նպատակն է առողջ և հաճելի ժամանց ունենալը, իսկ դա անմիջականորեն կապված է սպորտով զբաղվելու և անձնական աճի հետ: