Ծրագիր «Ճարպի այրում»

Տվյալ ծրագիրը բնութագրվում է խթանման ավելի բարձր մակարդակով` շնորհիվ մարմնի պրոբլեմատիկ հատվածների համար համապատասխան կոմբինացված ալիքներ¦ կիրառելուն: Դա մեծացնում է բջիջների կողմից օգտագործվող թթվածնի քանակը և ապահովում է կալորիաների ավելի արագ այրումը: Անհրաժեշտ արդյունքների հասնելու նպատակով ամբողջ մարմնի մարզումների հետ զուգահեռ կարելի է կատարել մարմնի համապատասխան հատվածները մարզելուն ուղղված վարժություններ: Ավելի փոքր հզորությունը և ցածր հաճախականային իմպուլսները խթանում են մակերեսային շերտը, որտեղ կուտակված է ճարպը, և արագացնում են նյութափոխականությունը: Այսպիսի գրգռիչները չեն ազդում խորը մկանների վրա, ուստի վարժությունների տվյալ ծրագիրը հիմնվում է մարզիչի վերահսկողության ներքո կատարվող անընդհատ, դինամիկ շարժումների վրա: Նշված վարժությունների արդյունավետությունը մեծացնելու համար կարելի է օգտվել ստեպ-հարթակներից, ինչպես նաև ոտքերն ու ձեռքերը մարզելու համար նախատեսված ծանրացուցիչներից: Տվյալ տեխնոլոգիայի դեպքում մարմնի զանգվածի նվազեցման գաղտնիքը կայանում է իմպուլսի հաճախությունը ճարպի այրման գոտու սահմաններում պահելու մեջ: Դա շատ հեշտությամբ կարելի է վերահսկել սրտային ռիթմը ցույց տվող էկրանի և ժամացույցի օգնությամբ, սակայն փորձառու անհատական մարզիչները ևս կարող են վերահսկել սրտային կծկումների հաճախությունը: Ի վերջո նշենք, որ E-Fit-ի օգնությամբ իրականացվող մարզումների դրական արդյունքներ նկատվում են արդեն մի քանի ամսվա ընթացքում, հատկապես այն դեպքերում, երբ այդ մարզումներին զուգահեռ տվյալ անձը հետևում է առողջ դիետայի և օգտագործում է ճարպերն այրող սննդային հավելումներ: