Վերականգնում

Описание изображения

E-Fit-ն ընձեռում է միանգամայն նոր հնարավորություններ ոչ միայն մարզումների և սպորտի համար, այլ նաև անմիջապես աշխատավայրում հաջող կերպով վերականգնվելու և հանգստանալու համար: Սերիական արտադրության EF-1280M բժշկական սարքավորումը առաջին հերթին կարող է օգտագործվել վնասվածքներից հետո վերականգնվելու և քիչ շարժուն, նստակյաց աշխատանքային կենսակերպի պատճառով ի հայտ եկած մարմնի վատ կեցվածքն ուղղելու նպատակով: Այն նաև հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց թուլացած պարասպինալ և կմախքային մկաններն ամրացնելու կամ գոյություն ունեցող ախտաբանական վիճակները բուժելու համար: Տվյալ թեմայի հետ կապված նշենք, որ մենք ստեղծել ենք այնպիսի շարժական սարքավորում, որը կարող է օգտագործվել ոչ մեծ տարածությունում` անգամ աշխատավայրում (առավելագույնը 10մ2 մակերեսով), միաժամանակ երկու անձանց համար շաբաթը մեկ կամ երկու անգամ մոտավորապես 15 րոպե տևողությամբ բուժման գործընթացն իրականացնելու համար, ընդ որում տվյալ բուժումը համատեղվում է ֆիզիոթերապևտների կողմից հատուկ մշակված, կեցվածքի բարելավմանն ուղղված օրթոպեդիկ ուղղիչ վարժությունների հետ: Բուժման արդյունքներն ի հայտ են գալիս արդեն մի քանի պարապմունքներից հետո. այսպես, արդեն 8-10 պարապմունքից հետո մեջքի պարասպինալ մկանների տոնուսը և օժանդակ ֆունկցիաները զգալիորեն բարելավվում են` դրանով իսկ նվազեցնելով ճնշումը միջողային սկավառակների և ողերի վրա: Տվյալ բուժումն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ տեխնիկական բաճկոն, որը թույլ է տալիս ապահովել էլեկտրոդների նպատակաուղղված տեղադրումը: Մի շարք նորարարական լուծումների շնորհիվ բուժումը չի առաջացնում անհարմարություններ, քանի որ շատ քիչ ժամանակ է պահանջում: Բուժման արդյունավետությունը մեծացնելու համար կարելի է նաև զուգահեռ իրականացնել ստուգված և թեստավորված E-Fit մարզումներ աշխատավայրում: Տվյալ E-Fit մարզումները շատ կարևոր նշանակություն ունեն հատկապես մտավոր ծանրաբեռնված աշխատանք կատարող և շատ զբաղված անձանց համար, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռվում ընդամենը 20 րոպե տևողությամբ մարզումներ իրականացնելու նպատակով մարզումների վայր հասնելու, հատուկ մարզահագուստ հագնելու համար մի քանի ժամ պահանջող և մի շարք այլ անհարմարությունների հետ կապված բազմաթիվ ավանդական մարզումները փոխարինել լրացուցիչ հարմարություններ չպահանջող, նույնիսկ ընդմիջման ժամին աշխատավայրում շաբաթական երկու անգամ իրականացման հնարավորությամբ մարզումներով: Նշենք նաև, որ գոյություն ունեն մի շարք օրենքներ և նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են անմիջապես աշխատավայրում առողջության վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ծառայությունների մատուցման և կատարելագործման լայն հնարավորությունները: