E-Fit սարքավորման օգտագործման արդյունքը

E-Fit թիմը մշակել է մի քանի եզակի լուծումներ, որոնց շնորհիվ ԷՄԽ մարզումները և բուժումը դարձել են ավելի անվտանգ, ընդ որում անգամ 12 ուղիներ ունեցող սարքավորումն օգտագործելու դեպքում: Տեխնոլոգիայի էությունը կայանում է նրանում, որ պետք է նվազագույնի հասցնել մարդու մարմնին հասնող էլեկտրական բեռնվածությունը` միաժամանակ պահպանելով մկանային խթանման էֆեկտի ինտենսիվությունը: Տվյալ խնդիրը լուծվեց E-Fit ինժեներ-մշակողների կողմից մշակված Իմպուլսների փոփոխման տեխնոլոգիայի շնորհիվ (IST), որը կատարելագործվեց երկարատև հետազոտությունների արդյունքում: Մի շարք կլինիկական հետազոտությունների շնորհիվ պարզ դարձավ, որ մշակված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հասնել նույնպիսի արդյունքների, ինչ որ գալվանական բաժանման սկզբունքով աշխատող սովորական սարքավորումը, իսկ շատ առումներով նաև գերազանցել դրանց: Իմպուլսների փոփոխման տեխնոլոգիայի (IST) էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է կարգավորել առանձին ուղիների կողմից գեներացվող իմպուլսները, այլ կերպ կարելի է ասել, որ ժամանակի ցանկացած պահին խթանումը տեղի է ունենում մարմնի միայն մեկ կետում: Դրա կարևոր առավելությունը կայանում է նրանում, որ տարբեր ուղիների միջև ի հայտ եկող լայնական իմպուլսները կարելի է վերացնել, իսկ հստակ ընտրված կարգավորվող հաճախությունների շնորհիվ հաճախորդի կողմից աննկատելի են մնում տարբեր մկաններին իմպուլսների հաղորման ժամանակային շեղումները:

Տվյալ տեխնոլոգիայի էական առավելություններից է այն, որ տարբեր ուղիների միջև ի հայտ եկող լայնական իմպուլսները վերացվում են, և իմպուլսների հաղորդման հստակ ընտրված կարգը թույլ է տալիս ապահովել մկաններին իմպուլսների հաղորդման ժամանակային շեղումների աննկատելիությունը: Մյուս կարևոր առավելությունն է հանդիսանում այն, որ սարքավորման էներգասպառումը և արտադրողականությունը կարելի է հասցնել նվազագույնի, իսկ մարդու մարմնին հաղորդվող էլեկտրական հոսանքը` այդ թվում նաև բոլոր 12 ուղիներով հաղորդվող գումարային էլեկտրական հոսանքը կարելի է հավասարեցնել միայն մեկ ուղու հզորությանը: Այլ կերպ ասած, անգամ պիկային մակարդակներում աշխատելու դեպքում սարքավորման ելքային հզորության արտադրողականությունը կազմում է առավելագույնը 3,5 Վտ, ինչը իմպուլսային պիկերը և նրանց միջև առկա միջակայքերը հաշվի առնելու դեպքում ապահովում է 0,06 Վտ ելքային հզորության իրական արտադրողականություն` ԱՍՀ (Առավելագույն(սահմանային) սինուսոիդալ հզորություն): Դրա շնորհիվ տվյալ սարքավորումը ամբողջ շուկայում համարվում է եզակի:Նախկինում ամբողջ մարմնի մկանների խթանման տեխնոլոգիայի ավելի լայն կիրառման գլխավոր խոչընդոտներից մեկը կապված էր էլեկտրոդների տեխնոլոգիայի հետ, քանի որ կրեմնիումից և մետաղից պատրաստված էլեկտրոդների պարագայում իմպուլսները ճիշտ հաղորդելու և մաշկի գրգռումից խուսափելու նպատակով էլեկտրոդների համար պահանջվում էր օգտագործել դոնդող կամ գելեր: Սակայն E-Fit տեխնոլոգիան ապահովեց նաև այդ խնդրի լուծումը. ստեղծվեցին ГУПЭ էլեկտրոդներ, որոնց դեպքում պարտադիր չէ որպես միջանկյալ նյութ որևէ գելի կամ դոնդողի օգտագործումը, տվյալ էլեկտրոդների դեպքում բավարար է միայն նրանց մակերևույթը մաքուր ջրով թրջելը: Այս էլեկտրոդները բավականին ճկուն են մարմնի ձևը և մկանների ձևն ընդունելու համար, ինչի շնորհիվ առավել մեծ մակերեսով են հպվում մաշկին: Մեկ այլ կարևոր առավելություններից է հանդիսանում այն, որ դրանք կարելի է անգամ լվանալ լվացքի մեքենայում առանց դրանք քայքայման, օքսիդացման կամ կոռոզիայի ենթարկելու ընդունակ նյութեր կիրառելու, ինչի շնորհիվ զգալիորեն կերկարի դրանց ծառայության ժամկետը: Էլեկտրոդների հիմնական բնութագրերից է այն, որ անգամ մաշկի մակերևույթին հպվելիս չի գրգռում այն: E-Fit-ը ստեղծել է այնպիսի տեխնիկական հանդերձանք, որը թույլ է տալիս էլեկտրոդները հեշտությամբ տեղադրել համապատասխան կետերում և անհրաժեշտության դեպքում փոխել դրանց տեղերը: Դեռ ավելին, էլեկտրոդներին միացված լարերն անցնում են հանդերձանքի ներսում տեղակայված փակ, չերևացող ուղով, չեն անհանգստացնում հաճախորդին և չեն խանգարում նրան, նրա շարժումներին կամ նրա կողմից վարժությունների կատարմանը: E-Fit ինժեներները սարքավորումների ամբողջ փաթեթը հավաքելիս օգտագործել են օգտագործման համար թեթև և փոխարինվող մոդուլային բաղադրիչներ` դրանով իսկ հնարավոր դարձնելով ակումբների և օպերատորների կողմից դրանց պարզ ու տնտեսապես շահավետ օգտագործումը: Բժշկական, վերականգնողական և թերապևտիկ նպատակներով տվյալ սարքավորումն օգտագործելիս միաժամանակ գործող, սակայն առանձին կարգավորվող ուղիների շնորհիվ կարելի է ապահովել մկանների ավելի խոշոր խմբերի խթանումը` դրանով իսկ լավացնելով արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը (մետաբոլիզմը), որոնք իրենց հերթին կարող են բարելավել ոչ ակտիվ հիվանդի վիճակը: Մաշկի մակերևույթի առավել մեծ մասը ծածկող էլեկտրոդների յուրահատկությունների և նրանց ծառայության երկար ժամկետի շնորհիվ նրանց օգտագործումը տնտեսապես շահավետ է, իսկ սարքավորմանն ամրացված երկու լարերը թույլ են տալիս միաժամանակ բուժել երկու հիվանդների (օրինակ, սարքավորումը կարելի է տեղադրել երկու հիվանդների մահճակալների արանքում): Տեղային բուժում իրականացնելու նպատակով մկանների խոշոր խմբերին իմպուլսներ հաղորդելուց բացի լավ §տաքացած¦ վիճակում կարող են օգտագործվել սարքավորման նաև այլ ուղիները: Հատուկ մշակված էլեկտրոդը կարգաբերելիս կարելի է օգտվել անհատական մոտեցումից` հնարավոր դարձնելով նպատակաուղղված բուժման իրականացումը: Առավել հաճախ ուշադրության արժանացող որոշ հատվածների` օրինակ, պարասպինալ մկանների, մեջքի խորը մկանների, երկգլուխ մկանների, եռագլուխ մկանների, ազդրի ետին մակերևույթի մկանների և նստատեղի մկանների մարզման համար մենք կարող ենք տրամադրել պատրաստի տեխնիկական հանդերձանք, որն ապահովում է ֆիզիոթերապիայի հետ մեկտեղ էլեկտրաթերապիայի իրականացումը, ինչը զգալիորեն մեծացնում է բուժման արդյունավետությունը: E-Fit-ը լավագույնն է: