ԷՄԽ տեխնոլոգիաներ

Описание изображения

ԷՄԽ տեխնոլոգիան գոյություն ունի արդեն վաղուց, այն ստեղծվել է տասնամյակներ շարունակ իրականացվող հետազոտությունների և մշակումների հիման վրա: Վերականգնողական բժշկության մեջ, կոսմետոլոգիայում և բժշկության այլ ոլորտներում օգտագործվում են զանազան իմպուլսներ: Դրանց միջոցով իրականացվող խթանումը, որը հայտնի է նաև գալվանական հոսանք անվանմամբ, իրենից ներկայացնում է տարբեր ձևի ալիքների ամբողջություն, որոնք զգալի ազդեցություն ունենալու շնորհիվ ճիշտ կիրառման դեպքում նպաստում են մկանների և շարակցական հյուսվածքի վերականգնմանը, իսկ թրոմբոզի պրոֆիլակտիկ բուժման դեպքում չեն առաջացնում կողմնակի բացասական հետևանքներ:Մկանների էլեկտրական խթանումը առաջին անգամ փորձնականորեն իրականացվել է 1791 թվականին Լուիջի Գալվանիի կողմից: Դրանից հետո կատարված բազմաթիվ գիտական , բժշկական և սպորտային հետազոտությունների արդյունքները հաստատեցին ԷՄԽ արդյունավետությունը, իսկ այդ տեխնոլոգիան որպես ընդունված թերապևտիկ մոտեցում գրանցվեց ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունում: E-Fit սարքավորումներում ևս օգտագործվում է ԷՄԽ տեխնոլոգիան, որը կատարելագործվել է մի շարք լայնածավալ հետազոտությունների հիման վրա: Հինգերորդ սերնդի տվյալ սարքավորումը նախատեսված է ամբողջ մարմնի խթանիչ մարզումն ապահովելու համար, իր եզակի տեխնոլոգիական կատարելագործումների` այդ թվում նաև իմպուլսների փոփոխման IST-տեխնոլոգիայի ու ГУПЭ էլեկտրոդների շնորհիվ ապահովում է անվտանգ և արդյունավետ բազմակողմանի բուժում: Սարքավորմանը կից տրամադրվում է 10 զույգ էլեկտրոդներով և հաճախությունը, բուժման պրոցեսը կարգավորող կառավարման ժամանակակից վահանակով հագեցած հատուկ հանդերձանք: Էլեկտրոդի համապատասխան մալուխները ևս օգտագործվում են բժշկական բուժման և ֆիզիոթերապիայի նպատակով: Հարմար հանդերձանքը պատրաստված է շնչող նյութից, ապահովում է շարժման ազատությունը և համապատասխան մկանների վրա էլեկտրոդների մալուխների ֆիքսումը: