EF-1280 

պրոֆեսիոնալ անհատական մարզումներ

Ամբողջ մարմնի խթանմամբ ուղեկցվող մարզումների համար հատուկ նախատեսված EF-1280 սարքավորումն իր մեջ ներառում է համապատասխան հանդերձանք` 10 զույգ էլեկտրոդային մալուխներով, սարքավորման հաճախության ու լարման կոնտրոլերով: Հատուկ էլեկտրոդային մալուխները ևս օգտագործվում են բժշկական բուժման և ֆիզիոթերապիայի նպատակով: Հարմարավետ հագուստը պատրաստված է օդաթափանց նյութից, ապահովում է շարժումների ազատությունը վարժությունները կատարելիս և էլեկտրոդային մալուխների անշարժ ֆիքսումը մկանների համապատասխան խմբի վրա: E-Fit ծրագրով նախատեսված 20 րոպե տևողությամբ անհատական մարզումների ընթացքում կարելի է հասնել նույնպիսի արդյունքի, ինչ որ 90-րոպե տևողությամբ կանոնավոր կամ աէրոբային մարզումների դեպքում:Պրոֆեսիոնալ E-Fit սարքավորումը նախատեսված է մարզումների համար նախապես որոշվող ու լիովին կարգաբերվող ծրագրերի միկրոպրոցեսորային կառավարման դեպքում կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Նշենք նաև, որ 12-կանալային ելքի շնորհիվ սարքավորումն ապահովում է ամբողջ մարմնի մակերևույթին էլեկտրոդների ավելի երկարատև տեղադրումը:

Описание изображения

EF-1280 սարքավորման առավելությունները

EF-1280 մարզասարքն ունի 12 անկախ ուղիներ` ապահովելով մկանների խմբերին համապատասխան էլեկտրոդների հստակ տեղադրումը և ընդգրկում է օրգանիզմի գրեթե ամբողջ մկանային համակարգը: 

•12 ուղիները և հատուկ հանդերձանքն ապահովում են մկանների լավագույն խթանումը` մեծացնելով մարզումների արդյունավետությունը: 

•Մկանների հիմնական խմբերից բացի կարելի է մարզել մկանների նաև այլ խմբերը (սրունքային մկաններ, երկգլուխ մկաններ, եռագլուխ մկաններ). դրա համար անհրաժեշտ է միացնել էլեկտրոդների առանձին մալուխները: 

•Մկանային զանգվածի ավելացմանը և ճարպի այրմանն ուղղված, նախապես ներբեռնված ծրագրերի ցանկում կան ինչպես ամբողջ մարմինը մարզելու, այնպես էլ մկանների առանձին խմբերը մարզելու համար նախատեսված ծրագրեր: 

 •Սարքավորման դիմացկուն պատյանը և տակդիրը պատրաստված են չժանգոտվող պողպատից, իսկ հանդերձանքին և մալուխներին ամրացված են մետաղե կցորդիչներ: