Մարզումների պրոցեսը

 

•Նախքան էլեկտրական ֆիտնես մարզումը սկսելը անհրաժեշտ է ապահովել բավարար քանակությամբ հեղուկի ընդունումը և մարմնի խոնավացումը, ուստի մարզումների ընթացքում կորցրած հեղուկը վերականգնելու և էներգիա ստանալու համար մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս խմել իզոտոնիկ ըմպելիքներ: 

•Անհրաժեշտ բամբակե հագուստը կարելի է վերցնել վարձույթով հենց մեր ակումբներում կամ կարող եք հագնել Ձեր իսկ հագուստը: 

•Եթե Դուք ընտրում եք սեփական հագուստը, ապա կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ հագուստի երկարությունը պետք է լինի ծնկից ներքև, այն պետք է ծածկի արմունկները և պետք է պատրաստված լինի 95% բամբակից, քանի որ սինթետիկ գործվածքները հանդես են գալիս որպես մեկուսիչներ ու խոչընդոտում են մկաններին իմպուլսների հաղորդմանը:

 •Մարզումից առաջ տեխնիկական հանդերձանքի էլեկտրոդները խոնավեցնում ենք ջրով, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարմնի մկանների տարբեր խմբերին հաղորդվող իմպուլսների անհրաժեշտ հոսքը: 

•Անհրաժեշտության դեպքում տրամադրվող E-Fit բաճկոնից և կիսաանդրավարտիքից բացի ձեռքերին և ոտքերին սրունքային մկանների հատվածում ամրացվում են ժապավեններ, որոնք միացված են լինում սարքավորմանը:

 •Նախքան մարզումը սկսելը միասին կատարում ենք պարզ նախավարժանքային վարժություններ որևէ վնասվածքից խուսափելու նպատակով հոդերի և մկանների տաքացումն ապահովելու համար: 

•Մարզումների պրոցեսը սկսվում է մարզման ծրագրի ընտրությունից և ճշգրտվում է հաճախորդի նպատակին համապատասխան: 

•20 րոպե տևողությամբ պարապմունքն անցկացվում է անհատական հրահանգիչի վերահսկողության ներքո` միաժամանակ հստակ հետևելով ուսումնական պլանին և առավելագույն ուշադրություն հատկացնելով հաճախորդին: 

•Մարզումների վրա Դուք պետք է ծախսեք առնվազն 45 րոպե, որն իր մեջ ներառում է զգեստափոխման վրա ծախսվող ժամանակը:

Описание изображения